Վահան Հարությունյանի կենսագրությունը և հիմնադրած հոլդինգը
Վահան Հարությունյանը ծնվել է 1981 թվականին, բարձրագույն կրթությունը ստացել է տնտեսգիտական ոլորտում․ ավարտել է Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Հենց կրթությունն էլ հետագայում օգնում է Վահան Հարությունյանին Ավա Գրուպի հիմնադրման և առաջխաղացման գործում։
Գործարար Վահան Հարությունյանի Ավա Գրուպ հոլդինգը Կրասնոդարում խոշորագույն կառուցողապատողների թոփ 5-ում է ներառվել, և մինչ օրս կառուցել և շահագործման է հանձնել տպավորիչ ծավալների՝ ավելի քան 2,8 միլիոն քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք։ Գործարարը ի սկզբանե ծավալել է հոլդինգի աշխատանքը տեղական շուկայում, սակայն հետագայում ներդրված ջանքերի արդյունքում այն դուրս է եկել տարածաշրջանային և դաշնային շուկա։ Վահան Հարությունյանը Կրասնոդարում վերակառուցել է զբոսայգիներ, Սոչիում կառուցել և շահագործման է հանձնել դպրոց։
Հոլդինգի գործունեությունը բազմազան է և հետաքրքիր։ Այն ներդրումներ է կատարում IT և բժշկության ոլորտներում, խթանում սպորտի զարգացումը․ Վահան Հարությունյանը Կրասնոդարում հովանավորում է Դինամո վոլեյբոլի թիմը։
Վերջերս համագործակցության համաձայնագիր է ստորագրվել «Արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունների (ազգային չեմպիոնների)» ասոցիացիայի և Ավա Գրուպի միջև:Այս հանդիպման ընթացքում հնչեցվել են երկու ընկերությունների համագործակցության ռազմավարական ուղղությունները: Այս փոխգործակցության առանցքային խնդիրը առաջադեմ նախագծերի իրականացումն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Գործարար Վահան Հարությունյանը նշել է, «Մենք լրացնում ենք միմյանց առավելությունները ու կարողությունները։ Եվ նախատեսում ենք օգնել այն ընկերություններին, որոնք ունեն բիզնես ծրագրեր, որոնք գուցե արդեն գումար են վաստակում, բայց ունեն որոշակի աջակցության կարիք. ինչ-որ մեկին ՝ gr գործառույթներ, ինչ-որ մեկին ՝ ներդրումներ: Մենք կկարողանանք վերլուծական ֆինանսական գնահատական տալ, ապա ներգրավել ներդրողներին ՝ հետաքրքիր նախագծերին կյանք տալու համար»: Հարությունյանը նաև հայտարարել է, որ Սոչիում շուտով բացվելու է ռուսական ստարտափների հետ աշխատանքի հարթակ, որտեղ երկու կողմերի ներկայացուցիչները կուսումնասիրեն նախագծերի մանրամասները և կորոշեն՝ ինչպես կարելի է նրանց աջակցել»:
Վահան Հարությունյանի Ավա Գրուպը նախատեսում է Սերպուխովում (Մոսկվայի մարզ) կառուցել «Պուշչինո» արդյունաբերական այգի։ Ներդրումային ծրագրի իրականացման մասին համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է ներդրողի և Մոսկվայի մարզի կառավարության կողմից: Ներդրումների ծավալը կկազմի 4 մլրդ ռուբլի։ Արդյունաբերական այգու ստեղծման շրջանակներում կկառուցվի ավելի քան 90 հազար քմ արտադրական և լաբորատոր մասնաշենքեր, որոնց շահագործումը նախատեսվում է 2026 թվականին: Վահան Հարությունյանը նշում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 1000 աշխատատեղ: «Պուշչինո» արդյունաբերական այգին կդառնա գիտական, ինչպես նաև բիզնես գործունեության հարթակ: Նախատեսվում է ներդրումային ծրագրերի իրականացում բժշկության և դեղագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմոբիլաշինության և այլ ոլորտներում։
Վահան Հարությունյանի անհատականության դրսևորումը Ավա Գրուպում
Գործարար Վահան Հարությունյանի կենսագրության մեջ Ավա Գրուպը հանդես է գալիս նաև որպես գործարարի սկզբունքների դրսևորում։ Կարևորելով կրթությունը՝ Հարությունյանը Շինարարի օրվա կապակցությամբ հայտարարեց տաղանդավոր ուսանողներին սեփական անվանական կրթաթոշակի տրամադրման մասին: Կրթաթոշակի մրցույթն իրականացվում է Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի շինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքի ինստիտուտի ուսանողների համար։ Վահան Հարությունյանը հավատացած է, որ մրցույթի արդյունքում կհայտնաբերվեն տաղանդներ, որոնք ցանկության դեպքում կարող են միանալ Ավա Գրուպի մասնագետների թիմին։ Գործարարը հույս ունի, որ կրթաթոշակը կդառնա խթան շինարարների համար՝ հավատարիմն մնալ իրենց ընտրած մասնագիտությանը։
Հավատքը իր ուրույն տեղն ունի Վահան Հարությունյանի կենսագրության մեջ։ Այստեղ ևս Վահանը ունեցել և շարունակում է ունենալ ներդրումներ՝ եկեղեցիներ ու տաճարներ կառուցելու միջոցով։ «Չխամրող գույն» սրբապատկերի տաճարի կառուցումը նրա առաջին սոցիալական ներդրումն է եղել։ Նա նաև ֆինանսավորում է «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցու կառուցումը Մայկոպում։ Հարությունյանի համար այս եկեղեցու կառուցումը անձնական պատմություն է, քանի որ ըստ նրա՝ եկեղեցին մեծ ազդեցություն ունի անձի ձրավորման վրա՝ ընտանիքին և շրջապատին զուգահեռ։
Իր հնչեղ ծրագրերի շնորհիվ Հարությունյանը ընդգրկվել է «Էքսպերտ յուգ» բիզնես ամսագրի 2022 թվականի համարում։